Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ անհանգստացած է մրցաշրջանի սկզբնամասում բաց թողնված գոլերի մեծ քանակի կապակցությամբ:
«Ինձ դուր չի գալիս, որ թիմս գոլեր է բաց թողնում, սակայն մենք մանրակրկիտ վերլուծություն ենք կատարել և գտել պատճառները:
Եթե մրցակցից ավելի շատ գոլեր եք խփում, ապա հաղթում եք: Սակայն պաշտպանությունում, միևնույննէ, պետք է ավելի հուսալի գործել, քանի որ հնարավոր չէ միշտ չորս, հինգ կամ վեց գոլ խփել:
Հավանաբար, կգա այն պահը, երբ մեզ հարկավոր կլինի 0:0 ավարտել խաղը կամ հաղթել նվազագույն` 1:0 հաշվով»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































