Հոլիվուդյան կինոաստղ Եվա Լոնգորիան և նրա ընկեր լատինամերիկացի մեծահարուստ Խոսե Բաստոնը հանգստացել են Մայամիում: Սիրահարներին միացել է դերասանուհու սիրած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:
Ընկերական շփումից հետո 39-ամյա Եվան և 45-ամյա Խոսեն հաջողություն են մաղթել մարզուհուն և Vespa սկուտերով զբոսնել են Մայամիի փողոցներով: Լոնգորիան ճերմակ լողազգեստ, շորտ ու փիրուզագույն մարզակոշիկներ է կրել:
Երեկոյին ավելի մոտ զույգը շոփինգի է գնացել Lincoln Road-ում: Բազմաթիվ բուտիկներ այցելությունից հետո Եվան ու Խոսեն ընթրել են մոտակա ռեստորանում:




























































