Մարոկկոյի անվտանգության մարմինները «չեզոքացրել են ահաբեկչական կորիզը, որը թագավորության տարածքում զբաղվել է գրոհայինների հավաքագրմամբ»՝ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար: Այս մասին գրում է Koreespondent.net-ը՝ վկայակոչելով Մարոկկոյի ՆԳՆ հայտարարությունը:
Նախարարության տվյալներով՝ հանցավոր խմբավորման մեջ մտել է 7 մարդ: Նրանք գործել են Մարոկկոյի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ֆես խոշոր քաղաքում:
Տվյալ անձանց ձերբակալելու գործողությունը «իրականացվել է ահաբեկչական սպառնալիքին հակազդող անվտանգության ուժերի ջանքերի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:







































