Բելառուսը պատրաստ է օգնել կարգավորելու հարցը՝ կապված Ուկրաինայից Մաքսային միություն մսամթերքի և կաթնամթերքի մատակարարման անասնաբուժական և սանիտարական արգելքների հանման հետ: Այս մասին հայտնում է «Բելտան»՝ հղում անելով Բելառուսի գյուղատնտեսության և պարենամթերք նախարարության Արտաքին տնտեսական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսեյ Բոգդանովին:
Գործակալության տեղեկություններով՝ այդ թեման քննարկվել է բելառուսական նախարարությունում ուկրաինացի դեսպան Միխայիլ Եժելի հետ բանակցություններում:
«Բելառուսական կողմը կներդնի առավելագույն ջանքեր՝ Մաքսային միության տարածք ուկրաինական ապրանքների հասանելիության հարցը բարեհաջող լուծելու համար»,- նշել է Բոգդանովը:








































