Apple ընկերությունը մշակում է հաջորդ սերնդի MacBook նոթբուքը: Սարքավորումը կունենա 12 դյույմ անկյունագծով Retina էկրան, ուլտրաբարակ դիզայն և առանց կոճակների թաչփադ:
Նոր MacBook-ի մասին առաջին լուրերը հայտնվեցին ամռանը: Աբյուրներն ավելի բարակ և ավելի թեթև ալյումինե կաղապար են խոստացել:
Սակայն, դեռևս պարզ չէ, նորույթը կպատկանի Air թե Pro շարքին կամ էլ սկիզբ կդնի MacBook-երի նոր հավաքածուին:







































