Մեկ միլիարդ դոլարով Facebook-ին Instagram ֆոտոխմբագրական ծառայությունը վաճառելուց մի քանի շաբաթ առաջ Instagram-ի գլխավոր տնօրեն Քևին Սիստրոմը բանավոր համաձայնության էր եկել այն 525 մլն դոլարով Twitter-ին վաճառելու վերաբերյալ, սակայն ավելի ուշ գործարքը չեղյալ է հայտարարել: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն այն ձեռք է բերել դրամա-բաժնետոմսային առաջարկով:
Instagram-ի հետ բանակցությունների ժամանակ Twitter-ի ղեկավարությունը Սիստրոմին գործարքի մանրամասն առաջարկ է ներկայացրել, սակայն ավելի ուշ Սիստրոմը հայտարարել է, որ Facebook-ից բացի` պոտենցիալ գնորդներից ոչ մեկը պաշտոնական առաջարկ չի ներկայացրել:
Այնուհանդերձ, միկրոբլոգների ծառայությունը օրերս սեփական ֆոտոխմբագրական ծառայություն է գործարկել:









































