Գերմանիայի իշխանություններն արգելք են սահմանել հաջակցություն «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման ցանկացած գործողության նկատմամբ և այն ընդգրկել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ խմբավորումը սպառնալիք է ներկայացնում Գերմանիայի անվտանգության համար:
Այսուհետ Գերմանիայում օրենքի խախտում կհամարվի «Իսլամական պետությանն» անդամակցությունը, ներառյալ՝ նրա ինտերնետ-միություններին անդամակցությունը, նաև հանրահավաքներ, ագիտացիա անելը, միջոցների հավաքումն «Իսլամական պետության» արմատականներին օգնելու համար՝ նշել է դե Մեզյերը:









































