Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու օրում թուրքական բանակում գրանցվել է ինքնասպանության երեք դեպք: Միջադեպերը գրանցվել են Վանի, Շանլըուրֆայի և Դիարբեքիրի նահանգներում:
Զինծառայող Բ. Կ.-ն հետևակային հրացանի օգնությամբ ինքնասպանություն է գործել Դիարբեքիրի նահանգի Էրգանի շրջանում, 38-ամյա զինծառայող Ֆ.Ա.-ն Շանլըուրֆայում իր կյանքին վերջ է տվել ատրճանակի օգնությամբ, իսկ Դ.Յ.-ն Վանի նահանգի Բաշքալե շրջանում հրազենով կրակել է իր գլխին:
Հիշեցնենք, որ Վանի, Շանլըուրֆայի և Դիարբեքիրի նահանգներում ակտիվ գործունեություն են ծավալում Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Օրեր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ վերջին 10 տարում թուրքական բանակում գրանցվել է ինքնասպանության 966 դեպք:







































