Արդեն երկու տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքը չլքող Ջուլիան Ասանժի շվեդ փաստաբանները բողոքարկել են Ստոկհոլմի շրջանային դատարանի որոշումը, որն այս տարվա հուլիսին մերժել է նրա ձերբակալության միջազգային արտոնագիրը չեղյալ հայտարարելու հարցում: Այս մասին հայտնում է շվեդական ТТ գործակալությունը:
Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադրի փաստաբան Բալտասար Գարսոնը հայտարարել էր, որ կփորձի հասնել իր պաշտպանյալի շուրջ ստեղծված իրավիճակին ՄԱԿ-ի միջամտությանը:
Գարսոնը նշել է, որ կշարունակի աշխատել Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի հետ, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ նաև Շվեդիայի գերագույն դատարանի հետ:









































