Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի երկրորդ արբանյակը՝ Göktürk-2-ը, արձակվելու է մեկ օր շուտ: Պլանավորված էր, որ դա պետք է տեղի ունենար դեկտեմբերի 19-ին, սակայն որոշվել է արբանյակն արձակել մեկ օր շուտ՝ դեկտեմբերի 18-ին: Որպես դրա պատճառ է նշվում դեկտեմբերի 19-ին սպասվող եղանակային անբարենպաստ պայմանները:
Արբանյակի քաշը 450 կիլոգրամ է: Այն ուղեծիր է արձակվելու չինական Jiuquan տիեզերակայանից Թուրքիայի ժամանակով ժամը 18.12-ին: Արբանյակը գտնվելու է 686 կիլոմետ բարձրության վրա: Թուրքական առաջին արհեստական արբանյակն ուղեծիր է արձակվել 2011 թվականին:







































