Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրքական բանակը հրետակոծել է Հյուսիսային Իրաքը, ուր գտնվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները:
Դա տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրքական բանակը բախվել է PKK-ի մարտիկների հետ: Տեղական ժամանակով ժամը 20.30-ից սկսած՝ թուրքական բանակը սկսել է հրետակոծել Հյուսիսային Իրաքը, ինչը տևել է մոտ մեկ ժամ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը սովորաբար ավիացիայի միջոցով են հարվածում Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերին և մասնավորապես նրա զենիթային մարտկոցներին:








































