ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդի ոստիկանությունը որոնում է տղամարդու, որը փողոցում հարձակվել է կնոջ վրա ու նրան սեռական բռնության ենթարկել: Հանցագործությունը ֆիքսել են տեսահսկման սարքերը, իսկ իրավապահները բռնաբարության տեսանյութը տեղադրել են Youtube-ում, հայտնում է Cleveland.com-ը: Հնարավոր է՝ չարագործին ճանաչեն վերջինիս ծանոթները:
Հանցագործությունը կատարվել է սեպտեմբերի 2-ին 104-րդ Վեսթ Սթրիթում ժ. 5:25-ի սահմաններում: 46-ամյա կինը քայլել է փողոցով, երբ նրան է մոտեցել տղամարդը:
Հենց խաչմերուկում նա սկսել է տուժածին խփել ատրճանակով, և երբ կինը դադարել է ակտիվ դիմադրել, տղամարդը նրան քարշ է տվել ճանապարհի բանուկ մասից, բռնաբարել, ապա ոտքով հեռացել:
Տուժածը հայտարարել է, թե իրեն աֆրոամերիկացի է բռնաբարել: Տեսագրությունը համացանցում է հայտնվել սեպտեմբերի 8-ին: Բռնաբարությունը հասարակական լայն արձագանք է առաջացրել:
Քլիվլենդի որոշ բնակիչներ ցնցված են տեղի ունեցածից ու չեն իմանում՝ ինչպես ապահովագրվել նման դեպքերից:







































