Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է Մելբուռնի հիվանդանոցներից մեկը ուժեղ գլխացավով, հայտնում է TMZ-ն:
Ինտերնետ-ռեսուրսի տվյալով՝ նախօրեին կատարողը բասկետբոլի խաղից հետո հայտնվել էր շտապօգնության բաժանմունքում:
TMZ-ն հայտնում է, որ նա սուր միգրեն է ունեցել, թեև ավստրալական ԶԼՄ-ները գրում են ռեփերին նոպայի ախտանիշներով հոսպիտալացնելու մասին:
Բժիշկները նրան մի քանի ժամ անց դուրս են գրել հիվանդանոցից: Երեկ երեկոյան նա համերգ է տվել Rod Laver Arena-ում և, ըստ ականատեսների, առողջ տեսք է ունեցել:











































