Վենեսուելայի ամենահին տպագիր պարբերականը՝ El Impulso թերթը, ժամանակավորապես դադարեցնում է տպագիր հրատարակությունը՝ թղթի դեֆիցիտի և հավելյալ ծախսերի պատճառով, որոնք կապված են դոլարի կուրսի նկատմամբ պետության վերահսկողության հետ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կայքի հայտարարությունը:
«Օգոտոսի 15-ից սկսած՝ ժամանակավորապես, որը մենք հույս ունենք՝ կարճ կտևի, պարբերականի էջերը չեն ուղեկցի ձեզ՝ ձեր առավոտյան սուրճի ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հրատարակիչները հավաստիացնում են, որ կանեն հնարավորը՝ թերթի տպագիր տարբերակի լույսընծայումը վերսկսելու համար, սակայն ստույգ ամսաթիվը չեն կարող ասել:









































