Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ծառուկյանի առաջադրումը կարող է լինել ԲՀԿ-ի բնական դիալեկտիկան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

– Պարոն Արսենյան, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահական ընտրություններին, բայց ինչո՞ւ ԲՀԿ-ն այլ թեկնածուի չառաջադրեց: Օրինակ` Վարդան Օսկանյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ եթե ԲՀԿ-ն իրեն պաշտպանի, ինքը պատրաստ է առաջադրվել:

– Մոտ մեկ ամիս առաջ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու:

– Բայց այն ժամանակ համոզմունք կար, որ Գ. Ծառուկյանը կառաջադրվի:

– Պարոն Ծառուկյանի կողմից կայացվել է անձնական որոշում: Եվ այդ որոշման հիմքերը որոշակի առումով ինձ հասկանալի են: Եվ ես հարգում եմ այդ որոշումը:

– Ի՞նչն է հասկանալի:

– Ինձ համար հասկանալի էր, որ պարոն Ծառուկյանը տեսնում էր հնարավոր զարգացումների մի սցենար, որից նա փորձեց խուսափել: Նա չցանկացավ հասարակությանը տանել առճակատման: Կարծում եմ, որ Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու մեխանիզմը դեռ վերջնականապես չի բյուրեղացել, որ միայն ընտրությունների միջոցով ձևավորվի իշխանություն: Եվ միայն ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման գործընթացը Հայաստանում ընկալվում է որպես իշխանությունը վերցնելու կամ իշխանությունից զրկելու և ոչ թե իշխանություն ձևավորելու պրոցես: Պարոն Ծառուկյանը պարզապես լավ պատկերացրեց այդ իրավիճակը և խուսափեց դրանից:

– Եթե Գ. Ծառուկյանն առաջադրվեր, 2008-ի նման ընդվզո՞ւմ կառաջանար:

– Ես չգիտեմ, թե ինչպես կլիներ, բայց կարծում եմ, որ մեր ցանկացած ընտրություն կամ հետընտրական վերլուծություն ցույց է տալիս, որ հասարակությունը գնում է ոչ միայն քաղաքական ընտրության, այլ հասարակության մեջ տեղի են ունենում սոցիալական ու մարդկային հարաբերությունների բացասական դրսևորումներ: Մարդիկ սկսում են թշնամանալ իրար նկատմամբ, վերաբերմունք է փոխվում, պարտադրանքի փորձեր են տեղի ունենում, ընդ որում` բոլոր կողմերից: Հավանաբար Գ. Ծառուկյանը նմանատիպ սցենարից խուսափեց:

– Գ. Ծառուկյանը առաջադրվում էր մրցակցային իրավիճա՞կ ստեղծելու, թե՞ ընտրվելու համար:

– Քաղաքական ցանկացած գործընթաց ունի իր դիալեկտիկան: Գ. Ծառուկյանի առաջադրումը կարող է լինել ԲՀԿ-ի բնական դիալեկտիկան: Առաջադրվելու դեպքում էլ ընտրվում է այն մարդը, ում ընտրողը շատ աջակցություն է հայտնում: Ընտրողների համար պետք է գրավիչ լինի վաղվա կյանքի ու այսօրվա խնդիրների լուծման հետ կապված քո ասելիքը: Բայց ընտրվում ես, թե չես ընտրվում, քո ստացած ձայները ընտրվողին ստիպում է հաշվի նստել այդ խնդիրները լուծելու համար:

– Պարոն Արսենյան, Դուք Գ. Ծառուկյանի հետ շփվել եք: Արդյո՞ք նա նախագահ դառնալու մտավոր ու այլ կարողություններն ուներ:

– Ես դեռևս ՀՀ-ի համար իդեալական նախագահ չեմ տեսել, սակայն նա կարող էր լինել այն համակարգի ղեկավարը, որը կարող էր ձեռնամուխ լինել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հայաստանն այսօր կանգնած է արյունաքամ լինելու խնդրի առաջ: ՀՀ-ից այս 4 տարիներին 250 հազար մարդ է գնացել:

– Համարվում է, որ Գ. Ծառուկյանը մյուս օլիգարխների նման մինչև այսօր իր հարստությունը կուտակել է ոչ օրինական ճանապարհներով, օգտվել է իշխանական բոլոր արտոնություններից և նրա անունը կապվում է որոշ հանցագործությունների հետ: Չե՞ք կարծում, որ այդ արտագաղթի մեղավորներից մեկն էլ հենց ԲՀԿ ղեկավարն է:

– Կարող եմ բոլորին հանգստացնել, որ Ծառուկյանը չի առաջադրվելու: Նաև ասեմ, որ մեր այս 15 տարիներին ուշադիր հետևել եմ, բայց մեր երկրում պաշտոնական գործունեություն ծավալած անձանց մեջ ոչ մի սուրբ մարդ չեմ գտել: Եվ սրանով կարող ենք այս հարցը փակել:

– 2011թ. փետրվարին, երբ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը, դա պատճառաբանեց արտաքին մարտահրավերներով: Ինչո՞ւ չառաջադրման հայտարարությունը հրապարակելիս որևէ պատճառաբանություն չներկայացվեց: Չէ՞ որ ԲՀԿ-ն խորհրդարանական երկրորդ ուժն էր, և ավելի տրամաբանական կլիներ, որ թեկնածու ունենար կամ սատարեր որևէ այլ թեկնածուի:

– Ինձ թվում է, որ այս անգամ արտաքին մարտահրավերների մասին խոսք չկա: Իսկ դա Գ. Ծառուկյանի կողմից ընդունված անձնական որոշում է: Եթե 2011թ. որոշումը վերաբերում էր քաղաքական գործընթացներին, ապա սա անձնական որոշում է:

– Այո, բայց Գ. Ծառուկյանի կողմից անձնական կարող է համարվել միայն իր չառաջադրվելու որոշումը: Իսկ ԲՀԿ կողմից որևէ մեկին չառաջադրելը կամ առաջադրված որևէ թեկնածուի պաշտպանելու հարցը վեր է Գ. Ծառուկյանի անձնական որոշումից: Դա արդեն կուսակցական որոշում պետք է լինի: Միգուցե ԲՀԿ քաղաքական թիմում կային մարդիկ, ովքեր կցանկանային որևէ թեկնածուի պաշտպանել: Ստացվում է, որ Գ. Ծառուկյանի անձնական որոշումը կուսակցությա՞ն որոշումն է, ԲՀԿ-ում այլ կարծիքներ չե՞ն եղել:

– Ես ձեզ տեղեկացնեմ, որ սատարման որևէ այլ կարծիք օրակարգում չի դրվել, որովհետև մեզ համար ակնհայտ է, որ մենք որևէ մեկին սատարելու խնդիր չունենք: Նախագահական ընտրություններին չմասնակցելով՝ մենք քաղաքական բոլոր ուժերին ինքնադրսևորվելու հնարավորություն ենք տալիս: Քաղաքական ուժերը վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշակի կեցվածքի մեջ են: Ընդդիմադիր դաշտի մի շարք քաղաքական ուժեր զբաղված էին ակտիվ հակաԲՀԿ-ական հրապարակային քարոզչությամբ: Հիմա այդ քաղաքական ուժերը չունենալով ԲՀԿ-ի թեկնածու մրցակից՝ կարող են հասարակությանը ներկայանալ՝ ինչպիսին իրենք կան: Սա նաև քաղաքական որոշակի թեստ է:

– Երբ բոլոր թեկնածուները առաջադրվեն, ընտրապայքարի դաշտը հստականա, հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն որևէ թեկնածուի պաշտպանի կամ իր ընտրազանգվածին ուղղորդի ընտրել որևէ թեկնածուի:

– Ես ՄԱԿ-ի նախագահն եմ, ՄԱԿ-ը իր դիրքորոշումը կասի: Մենք չենք առաջնորդվում մարդկանց աջակցելով: Կլսենք քննարկմանը դրված ծրագրերը և մեր որոշումը կկայացնենք: Եթե տեսնենք, որ Հայաստանի զարգացման համար մեր աշխարհայացքներին համապատասխանող ծրագիր կա, մենք մեր խոսքը կասենք: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, դիմեք հասցեատիրոջը:

– Պարոն Արսենյան, ԲՀԿ քաղաքական թիմում կարծիքներ կամ առաջարկություններ չե՞ն հնչել, թե եկեք այլ թեկնածուի առաջադրենք կամ սատարենք:

– Մենք իրականացրեցինք հասարակական տրամադրությունների մոնիտորինգ և դրա արդյունքները ներկայացրեցինք Գ. Ծառուկյանին, բայց նրա առջև պայման չդրեցինք, թե քանի որ կա հասարակական սպասում, դու պարտավոր ես առաջադրվել: Մենք ասել ենք, որ սա է հասարակության ակնկալիքը, բայց դու ազատ ես քո որոշումներում: Մարդը պետք է իր համար պատկերացնի իր գործողությունները և դրանց հետևանքները: Իսկ գործընթացներն իրենց քաղաքական բովանդակությամբ հասան այն կետին, որ մենք հասկացանք, որ քաղաքական որոշում չպետք է կայացնենք:

– Իսկ հնարավո՞ր է, որ Ծառուկյանի այդ հայտարարությունից հետո մարդիկ դուրս գան ԲՀԿ-ից՝ չհամաձայնելով այդ որոշման հետ: Չէ՞ որ այնտեղ մարդիկ են եղել, որոնք ԲՀԿ-ն պատկերացրել են որպես իշխանական և ոչ թե կիսաընդդիմադիր կուսակցություն:

– Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ում լինել-չլինելը երբեք պայմանավորված չի եղել նախապայմանով, որ Ծառուկյանն անպայման պետք է նախագահի թեկնածու առաջադրվի: Իսկ թե ինչ հետագա հնարավոր զարգացումներ կարող են լինել, դա յուրաքանչյուր անդամի որոշելիքն է: Եվ որևէ մեկին զրկել այն իրավունքից, թե ինքը այդ որոշման հետ համաձայն չէ, սխալ է:

– ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, թե Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան ԲՀԿ ղեկավարի մասին ասել է, թե նա «կարող է հիանալի թեկնածու լինել»: Մինչդեռ նույն պաշտոնյայի օգնականը «Ժամանակի» հետ զրույցում ասել էր, թե Ռոկան զրույցի ժամանակ նկատել է Ծառուկյանի էներգիան և լավատեսությունը: Դուք այդ զրույցին ներկա եք եղել, Ձեր կարծիքով` հաղորդագրության մեջ ինչո՞ւ են նման հակասական ձևակերպումներ արվել:

– Շատ լավ, շատ կառուցողական, բովանդակային և բարձր մակարդակի հանդիպումներ են այնտեղ տեղի ունեցել: Բրյուսելում մենք քննարկել ենք Հայաստանի առջև դրված խնդիրները, թե ինչ անենք, որ մեր երկիրը առաջ գնա, որ խնդիրները քչանան: Բացի այդ, քննարկվել են նաև եվրոպական կուսակցությունների հետ ԲՀԿ-ի համագործակցության հնարավոր սցենարները: Եվրոպական պաշտոնյաները շատ լավ տեղեկացված էին Հայաստանի ներքին կյանքից, և այդ տեղեկատվությունը վերաբերվում էր մեր երկրի հատկապես բացասական երևույթներին: Այդ քննարկումների ժամանակ նրանց բերանից լսել ենք «մաքսային կոռուպցիա» արտահայտությունը:

– Համարվում է, որ Դուք, Վ. Օսկանյանը և ԲՀԿ մի շարք այլ պատգամավորներ ԲՀԿ-ում ներկայացնում եք քոչարյանամերձ թևը:

– 2007-ից հետո ես Ռ. Քոչարյանին դեմառդեմ չեմ հանդիպել և հեռախոսով էլ ոչ մի անգամ չեմ խոսել: Այս դեպքում ես ինչպե՞ս եմ Քոչարյանին ներկայացնում: Ես նաև ստախոս չեմ: Ես ներկայացնում եմ ՄԱԿ-ը:

– Իսկ հնարավո՞ր է, որ դուք ԲՀԿ խմբակցությունից դուրս գաք:

– Ես հիմա ինչպե՞ս կարող եմ տեղի չունեցած բաների մասին խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում