Բրիտանական British Petrolium նավթագազային ընկերության ղեկավարությունը շոտլանդացիներին կոչ է արել դեմ քվեարկել երկրի` Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
BP Group-ի գործադիր տնօրեն Բոբ Դադլիի խոսքերով` Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի հայտարարությունն այն մասին, որ երկիրը բյուջեի հարկային մուտքեր կունենա Հյուսիսային ծովում նավթային պաշարների շահագործումից, լրջորեն չափազանցված են:
Նրա խոսքերով` նախ, փոքր են մշակման հնարավորությունները`նշելով, որ նաև խնդիրների հետ են բախվում արդեն առկա պաշարների արտադրողական շրջանում և ապագա շրջանի պաշարների հետ կապված` դրանք շահագործման դուրս բերելու առումով:








































