Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդին՝ Մեհդի Ռաֆսանջանին, որը կալանավորվել էր սեպտեմբերի սկզբին 2009 թվականին Թեհրանում ծագած անկարգությունների գործով հարցաքննությունից հետո, կիրակի երեկոյան գրավի դիմաց ազատ է արձակվել,- փոխանցում է Agence France-Presse-ը` հղում անելով Թեհրանի դատախազության պաշտոնական հյաղորդագրությանը:
Գրավի չափը չի նշվում:
Իրանի դատախազության հարցերին պատասխանելու համար սեպտեմբերի վերջին Մեհդի Ռաֆսանջանին Մեծ Բրիտանիայից, որտեղ ապրել էր 3 տարի, վերադարձել է Իրան: Իրանի իշխանությունները Մեհդիին մեղադրում են Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու և 2009-ի հունիսին նախագահական ընտրություններից հետո Թեհրանում սկիզբ առած անկարգություններին մասնակցելու համար:
Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Իրանի նախագահ է եղել 1989-1997 թթ.:





































