ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր անդրադարձավ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի՝ համացանցում հայտնված գաղտնի ձայնագրությանը, նա նախ ողջունեց ընդդիմությունից իր ընկերներին՝ Նիկոլ Փաշինյանին և Լևոն Զուրաբյանին՝ ձայնագրության առթիվ նրանց տարածած հայտարարությունների համար։ «Հայտարարությունը շատ տեղին էր, և պետական ապարատի հատուկ ծառայությունների ամբողջ ճիգերը ի չիք դարձան, քանզի ընկերներս շատ հանգիստ մեկնաբանեցին»,- ասաց նա, ապա ավելացրեց. «Ցավոք սրտի, այդ մեխանիզմն ամբողջությամբ օգտագործվում է ընդդիմության դեմ»:
Իսկ այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա սա ՀԱԿ շարքերի, առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի ընդհանրապես թեկնածու ունենալ-չունենալու վրա, նա պատասխանեց, որ ոչ մի վատ ազդեցություն չի կարող ունենալ, իսկ ՀԱԿ-ն էլ իր թեկնածուն կունենա առաջիկա նախագահական ընտրություններում:









































