Փարիզում սեպտեմբերի 15-ին կկայանա Իրաքի իրադրության հետ կապված միջազգային անվտանգության հարցերով համաժողով, փոխանցում է France Presse-ը՝ հղում կատարեկով Ելիսեյան պալատին:
Հաղորդվում է նաև, որ այս համաժողովի պատրաստման շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սեպտեմբերի 12-ին Իրաք կայցելի:
Իրաքի խորհրդարանաը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Հայդեր ալ-Աբադիի ղեկավարած նախարարների կաբինետի երեք անդամների նշանակումը: Ազգային միասինության կառավարությունը տարբեր կուսակցություններից, ազգային և հոգևոր փոքրամասնություններից է բաղկացած, և կոչված է վերականգնելու երկրի միասնությունն ու կայունությունը, ինչպես նաև հակազդելու ահաբեկչությանը:









































