Մոդել և դերասանուհի Իրինա Շեյկը նկարահանվել է Bebe բրենդի այս սեզոնի գովազդային արշավում, գրում է Spletnik.ru-ն:

Ներկա պահին ֆոտոշարքից ընդամենը երկու լուսանկարներ են հրապարակվել: Դրանցից մեկի վրա Իրինան հանդես է եկել մաքսի զգեստով:

Իսկ երկրորդում՝ մոդելը բուլդոգի ընկերակցությամբ զբոսնում է քաղաքի փողոցներով: Նրա հագին կաթնագույն կիսաշրջազգեստ և պիջակ է:








































