Գիտնականները Կամերունի լեռներում ծաղկի տեսակ են հայտնաբերել, որի ծաղիկը վերև է թեքված եղել: Նրանք չեն կարողացել հասկանալ, թե ինչպես է այն փոշոտվում, և որոշել են մի քանի օր հետևել Impatiens frithii կոչվող այս բույսին, հաղորդվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Պարզվել է, որ երբ թռչուններն իրենց կտուցները մտցնում են ծաղկի մեջ, այն փոքր պտտույտ է գործում, և դրա շնորհիվ փոշոտում է տեղի ունենում:
Այս ծաղիկն աճում է փոքր ծառերի վրա կամ ներքևի ճյուղերին: Այս ծաղիկի փոշոտման հետագա ուսումնասիրությունը որոշակի տվյալներ կարող է հաղորդել ծաղկի անցած էվոլյուցիայի և ապագայի մասին:








































