Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը դիտարկում է «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին գնելու տարբերակը:
Արքայական ակումբը կփորձի գնել Ազարին այն դեպքում, եթե թիմը լքի պորտուգալացի կիսապաշտպան Քրիստիանու Ռոնալդուն:
Ըստ տեղեկությունների, «Ռեալ»-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական թիմին կառաջարկի 75 միլիոն եվրո:






































