Կոլումբիայում օրինագիծ է պատրաստվել, որը նախատեսում է փոխպատվաստման համար բոլոր այն մահացած մարդկանց օրգանները վերցնելու հնարավորություն, որոնք մահվանից առաջ չեն հրաժարվել այդ պրոցեդուրայից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախաձեռնությունը նախատեսում է, որ մահացած մարդկանց օրգանները կարող են վերցվել՝ անկախ նրանց հարազատների ցանկությունից: Փաստաթուղթը պատրաստել է Բոգոտայից Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռոդրիգո Լարա Ռեստրեպոն:
Ըստ օրինագծի հեղինակի՝ օրենքի ընդունմամբ հնարավոր կլինի օգնել օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող հազարավոր հիվանդների: Ներկայումս մահացող կոլումբիացիների մեծ մասը չի դիմանում մինչև իրենց անհրաժեշտ մարմնի մասի փոխպատվաստումը, որովհետև այդ երկրում զարգացած չէ դոնորության մշակույթը:
Կոլումբիայում ներկայումս 3 000 մարդ փոխպատվաստման վիրահատության կարիք ունի: Նրանցից 450-ը երեխա են:





































