Մոտ 14 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը Հանովերի մոտ գտնվող հյուսիսգերմանական Զելցե քաղաքում՝ ապահովելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական ռումբի վնասազերծման աշխատանքների անվտանգ իրականացումը:
1.8 տոննա կշռով ականը հայտնաբերվել էր երեկ՝ շինարարական աշխատանքների ժամանակ, այն շրջանում, որտեղ կառուցվում է բնակելի տների համալիր:
Մարդկանց արթնացրել են գիշերը, բացատրական զրույցներ անցկացրել և տարհանման համար տրանսպորտ կանչել: Նման մասշտաբի ակցիա քաղաքում մինչ օրս դեռևս չէր անցկացվել՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:










































