Ռումինիայի Յասսի քաղաքի բնակիչ 90-ամյա Գեորգե Գերասիմը, որը նախկինում որպես հաշվապահ է աշխատել, հաշվարկել է, որ աշխարհի վերջը տեղի կունենա ոչ թե 2012-ին, այլ 2112-ին: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Նա հաստատում է, որ 21.12 ամսաթիվը 2112-ի իդեալական հայելային արտացոլումն է,և որ աշխարհի վերջը կգա ուղիղ 1 դար անց:
Նախկին հաշվապահը հավաստիացնում է, որ «գուշակ» է դարձել 2003 թվականին: Այդ ժամանակ նրա հետ արտասովոր դեպք է պատահել: Նա շուկայում կարտոֆիլ գնելիս է եղել, երբ մարդու տեսքով կարտոֆիլ է հայտնաբերել: Այն ուներ ձեռքեր, ոտքեր, գլուխ և նույնիսկ աչքեր: Այն մինչ օրս դեռ պահպանվում է նրա տանը:









































