Աշոտ Գաբրիելյանովը լքում է News Media հոլդինգի գործադիր տնօրենի և LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը, հաղորդում է Vedomosti-ն: Գաբրիելյանովը հաստատել է այդ տեղեկությունը:
Նա ասել է, որ կզբաղվի սեփական նախագծով` կթողարկի Babo կոչվող ծրագիրը օգտատերերի տեսագրությունների համար: Ռեսուրսը նախատեսված է հեռուստաալիքների համար: Օգտատերերը Babo-ի վրա կներբեռնեն պատահարների տեսագրությունները, տեսապատմություններ աստղերի կյանքից, որոնք ԶԼՄ-ները կարող են օգտագործել իրենց աշխատանքում:
Հարթակն անվանակոչվել է Գաբրիելյանովի նախատատի պատվին:








































