Սեպտեմբերի 9-ին սպասվում է Apple-ի նոր սերնդի iPhone սմարթֆոնների շնորհանդեսը: Պաշտոնական ներկայացումից օրեր առաջ համացանցում է հայտնվել 4.7 դյույմանոց էկրանով iPhone 6-ի ոչ պաշտոնական մանրամասն նկարագիրը: YouTube-ում այն տեղադրել է չինացի բլոգեր Zzrays-ը:
YouTube-ի օգտատերերը, ովքեր մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ, ենթադրություն են հայտնել, որ նա կամ նրա ընկերներից ու բարեկամներից որևէ մեկը Apple ընկերության արտադրանքները թողարկող գործարաններից մեկից է բերել սարքը:
Ndtv.com ռեսուրսը հղում է անում նաև չինացի օգտատերերի այլ նկարագրությունների: Մասնավորապես՝ Tech Gadget Blog ալիքում հայտնվել են 4 տեսանյութեր, որոնք ցույց են տալիս սարքի տարբեր առանձնահատկությունները, այդ թվում՝ Health App հավելվածը, որը, համաձայն կանխատեսումների, ներառում է ավելի քան 10 սենսորներ, որոնք թույլ են տալիս չափել մարդու առողջության տարբեր ցուցանիշներ, մասնավորապես՝ շաքարի քանակն արյան մեջ և զարկերակը:
Zzrays-ի ցուցադրած Phone 6-ն աշխատում է iOS 8-ով, ունի 64 գբ ներքին հիշողություն:
Apple-ի նոր սարքի հաստությունը ենթադրաբար կազմում է 6 մմ: Առաջին iPhone 6-ները վաճառքի դուրս կբերվեն սեպտեմբերի 19-ին:







































