Մեր տեղեկություններով, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմենին, պատկանող «Մոսկվիչկա» խանութների ցանցը և ռեստորանը , որը գրանցված է Երևանի Արաբկիր համայնքում, հայտնվել է Պետեկամուտների ուշադրության կենտրոնում։
Ըստ մեր աղբյուրի` վերջին երկու տարիներին «Մոսկվիչկա» ցանցը հարկային հաշվետվություններ է ներկայացնում` կեղծ տվյալներ ներկայացնելով առ այն, որ ճգնաժամից ի վեր այս ցանցը աշխատում է վնասով։
Մինչդեռ ՊԵԿ-ի ուշադրությունից չի վրիպել, օրինակ, այն փաստը, որ «Մոսկվիչկա» ռեստորանի միայն խոհարարը ամսական վաստակում է 12 հազար ԱՄՆ դոլար։
Փաստի առթիվ ՊԵԿ-ը սկսել է քննություն։