Անգլիայի հյուսիսում հայտնաբերվել է հազվադեպ պատահող արծաթե մետաղադրամ, որը բրիտանացի առաջին գաղութաբնակների կողմից պատրաստվել է Ամերիկայում 1652թ.: Քինգս Քլիփսթոուն գյուղի բնակչի գտածոն 1,7 միլիոն դոլար է գնահատվել և աճուրդի կդրվի Լոնդոնում դեկտեմբերի 2-ին: Այս մասին է հաղորդում BBC-ն:
Մետաղադրամի տերը միայն վերջերս է հնագույն իրերի պեղումներով հետաքրքրվել: Նա հաջողության է հասել արդեն իսկ առաջին որոնումների ժամանակ՝ կարտոֆիլի դաշտում մետաղորոնիչ սարքի օգնությամբ հայտնաբերելով մետաղադրամը:
Մետաղադրամը լավ է պահպանվել: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է այն հայտնվել Անգլիայում:









































