Forbes-ն անդրադարձել է «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին: «Ինչպե՞ս միլիարդատեր Կարապետյանը կրկնապատկեց իր բիզնեսը ճգնաժամի ժամանակ» ծավալուն հոդվածի հեղինակը գրում է.
«2008-ի աշնանը Կարապետյանը տարածաշրջանային առումով արդեն խոշոր բիզնեսմեն էր, սակայն Մոսկվայի կոմերցիոն անշարժ գույքի շուկայում՝ միջին խաղացող՝ ընդամենը «Երևան Պլազան» և RIO-ի 2 կենտրոնները: Անցել է 4 տարի: Պատրաստի կենտրոնների թիվն արդեն հասել է 6-ի: Եվս 5-ը կառուցվում են կամ նախագծվում: Ճգնաժամի տարիներին և Մոսկվայում իշխանության փոփոխության դժվարին ժամանակահատվածում Ս. Կարապետյանը դարձավ շուկայի առաջատար: Սակայն ինչի՞ շնորհիվ, արդյո՞ք միայն սփյուռքի գործոնը, ինքնապահովվածությունը և պարտքերի մեջ չխրվելու ունակությունն են օգնել նրան»,-գրում է Forbes-ը:








































