Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Երրորդ հնարավորություն Հայաստանին չեն տա

Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունն, իհարկե, Ուելսում երեկ ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն էր, որն, ըստ էության, ոչ միայն գլոբալ իմաստով միջազգային քաղաքականության առանցքային իրադարձություն էր, այլ կարող է հանդիսանալ ոչ միայն շաբաթվա, ամսվա, տարվա, այլ երևի թե առնվազն առաջիկա տասնամյակի համար պատմական կարևոր նշանակություն ունեցող հավաք, որի ընթացքում կայացվեցին կարևոր նշանակություն ունեցող որոշումներ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն, ըստ էության, տեղի ունեցավ բավական բարդ պատմական ժամանակաշրջանում, կարելի է ասել` նոր աշխարհակարգի երկունքի ժամանակաշրջանում, որը տեղի է ունենում իրապես ցավագին պրոցեսներով: Եվ այս ամենի կիզակետում է նաև Հայաստանը, քանի որ այս պրոցեսների մի զգալի հատվածն անցնում է Արևմուտք-Ռուսաստան սահմանագծով, որի վրա է Հայաստանը, ինչպես նաև մերձավորարևելյան կարևոր հատվածներով, որոնք և Հայաստանին են շատ մոտիկ աշխարհագրորեն, և նաև որտեղ կան հայկական մեծաթիվ համայնքներ:

Եվ այս տեսանկյունից շատ կարևոր էր, որ ի տարբերություն Չիկագոյի և Լիսաբոնի գագաթնաժողովների, որ տեղի ունեցան համապատասխանաբար 2012 և 2010 թվականներին, Հայաստանը բաց չթողեց գագաթնաժողովը և այս անգամ մասնակցեց դրան: Այս մասնակցությունն, ըստ էության, այն նվազագույն անհրաժեշտ քայլն էր Երևանի համար, որը թույլ կտա ակնկալել շոշափելի ազդեցություն և մաս անվտանգության ապահովման այն որոշումներից, որ կայացվեցին ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Կարևոր որոշումներն, իհարկե, մի քանիսն էին` և՛ ուկրաինական ճգնաժամի, և՛ Ռուսաստանի հետ հարաբերության մասով ընդհանրապես, և՛ մասնավորապես Վրաստանի վերաբերյալ, ըստ էության` ՆԱՏՕ-ն ձևավորեց արագ արձագանքման ուժեր արևելաեվրոպական գոտում և միաժամանակ նաև Վրաստանի հետ համագործակցության կարգավիճակը շեշտակիորեն բարձրացրեց մինչև անգամ ընդհանուր ռազմական բազայի ստեղծման հնարավորության մակարդակի, և Իրաքում իսլամ ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար, ըստ էության, մի քանի պետությունների կոալիցիա ձևավորեց:

Հայաստանի համար տեղի ունեցավ ևս մի կարևոր իրադարձություն՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը ԱՄՆ հովանու ներքո, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուղղակիորեն հայտարարեց, որ լարվածությունը բացառված է: Այդպիսի տոնայնությամբ և ուղղակիությամբ հայտարարություն կարծեք թե երբեք չի եղել Սարգսյան-Ալիև հանդիպումների շրջանակում: Ահա այս ամենն, ըստ էության, ընդհանուր առմամբ հիմք են տալիս գագաթնաժողովի, այսպես ասած, տաք հետքերով եզրակացնելու, որ այն Հայաստանի համար անցել է ընդհանուր առմամբ դրական արդյունքներով և շեշտադրումներով, դրական որոշումներով:

Եվ այսօր, ըստ էության, ողջ հարցն այն է, թե ինչպես կօգտվի Հայաստանն այս դրական զարգացումներից, դրական կոնյունկտուրայից, համաշխարհային անվտանգության կարևորագույն բևեռի Հայաստանի շահերին ընդհանուր առմամբ համարժեք քայլքից: Ի՞նչ կանի Հայաստանն այս պայմաններում՝ կփորձի՞ օգտագործել այս բարենպաստ միջավայրը սեպտեմբերի 3-ից հետո անցնող մեկ տարում մինչև ուղնուծուծը խայտառակված արտաքին, պետական քաղաքականությունն աստիճանաբար, այսպես ասած, շողուլի բերելու համար, թե՞ պարզապես այս բարենպաստ միջավայրում գոյացած, ըստ որում` իրենից անկախ գոյացած միավորները, ինչպես միշտ, հերթով կհանձնի Ռուսաստանին: Սա իսկապես հարց է, որ Հայաստանի պարագայում առաջանում է ՆԱՏՕ-ի` ընդհանուր առմամբ մեզ համար դրական գագաթնաժողովից հետո:

Վերջին հաշվով, եվրաասոցացման երեք ու կես տարիների ընթացքում էլ Հայաստանի համար շատ դրական բաներ կուտակվեցին միջազգային քաղաքականության իմաստով, միջազգային մթնոլորտի իմաստով, որոնք, սակայն, ոչ թե տնօրինվեցին ի շահ պետության, այլ պարզապես հանձնվեցին մեկ այլ պետության:

Երրորդ հնարավորություն Հայաստանին կարող է այլևս չտրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում