Նոր ուսումնասիրությունը հաստատել է, որ հոմոսեքսուալիզմը փոխանցվում է սերնդեսերունդ՝ մորից որդուն և հորից աղջկան: Էվոլյուցիոն տեսակետից, հոմոսեքսուալիզմն այնպիսի հատկություն է, որը չի զարգանում: Սակայն նախկինում ուսումնասիրությունները պարզել են, որ այն ժառանգաբար փոխանցվում է: Այժմ գիտնականները պարզել են, որ սեռական հակումները գենետիկական հիմք ունեն:
Մաթեմատիկայի և կենսաբանական սինթեզի ամերիկյան Ազգային ինստիտուտի ուսումնասիրողները ենթադրում են, որ հոմոսեքսուալիզմը էպիգենետիկ արմատներ ունի: Դա տեղեկատվության լրացուցիչ շերտ է, որը որոշում է մարդկանց զարգացման վրա գեների ազդեցությունը: Էպի-նշանները, որպես օրենք, նորովի արտադրվում են յուրաքնչյուր սերնդում, սակայն վերջին տվյալները վկայում են այն մասին, որ դրանք երբեմն աջակցում են ազգականների միջև նմանության զարգացմանը: Այս հատկությունները կարող են որոշել հետերոսեքսուալ ծնողների հոմոսեքսուալ սերնդի զարգացումը:
Գոյություն ունեն հաստատված ապացույցներ, որ էպի-նշաններով են պայմանավորված ընտանիքի անդամների նմանությունը և տարբերությունը, և դա իրապես նպաստում է հոմոսեքսուալիզմի ժառանգմանը և երկվորյակների միջև համաձայնության բացակայությանը: Գիտնականները կարողացել են այս ամենը ներկայացնել կենսաբանական և մաթեմատիկական մոդելների տեսքով: Հոմոսեքսուալիզմն առկա է դեռ վաղ էմբրիոնային շրջանում: Աղջիկների մոտ առկա է տեստոստերոնի բարձր մակարդակ, իսկ տղաների մոտ՝ ցածր:








































