Սեպտեմբերի 12-ին սահմանափակ վարձույթի կհանվի ռեժիսոր Ռոուեն Ժոֆֆեի «Նախքան կքնեմ» դետեկտիվ թրիլերը, որի առաջին ցուցադրությունը եղել է երեկ երեկոյան Լոնդոնում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Միջոցառմանը ներկա են եղել ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորած Նիկոլ Քիդմանը և Քոլին Ֆերթը:
Երեկոյի ընթացքում Ֆերթին ուղեկցել է կինը՝ Լիվիան, իսկ Քիդմանը մենակ է եղել: Նա կրել է էլեգանտ և վառ զգեստ Valentino-ից, որը համադրել է Christian Louboutin-ի բոկոտիկների հետ:


Նիկոլ Քիդմանը և Քոլին Ֆերթը


Նիկոլ Քիդմանը


Քոլին Ֆերթը կնոջ՝ Լիվիայի հետ

Էնն-Մերի Դաֆը








































