Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ԼՂ հակամարտությունն ուժով լուծել փորձող պետության հանդեպ կկիրառվեն պատժամիջոցներ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությունում ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիին, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացքին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի օրակարգային թիվ մեկ խնդիրը Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ Խորը և համափարակ ազատ առևտրի համաձայնգրի բանակցությունների հաջող ավարտն է: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նպատակն է հաջողությամբ ընթացող բանակցություններն ավարտին հասցնել արդեն 2013 թվականի վերջին: 

«Մեր նպատակն է շարունակել և նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին, ինչը կամրապնդի և կզարգացնի մեր պետությունը»,- ասել է վարչապետ Սարգսյանը: 

Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարները ողջունել են ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների ծրագիրը և նշել, որ ԵՄ-ն կշարունակի իր օժանդակությունը ցուցաբերել Հայաստանին՝ ավելին ավելիի դիմաց սկզբունքով: 

Անդրադառնալով վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին՝ կողմերը գոհունակությամբ փաստել են, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև դեկտեմբերի 17-ին կստորագրվի մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականի հունվարի 1-ից ԵՄ անդամ-երկրների բոլոր քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՀՀ՝ առանց մուտքի արտոնագրի, ինչն ըստ վարչապետի, կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 

Խոսելով Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ եվրոպական երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են դրանց թափանցիկության ապահովումը և բարձր մակարդակով անցկացումը: 

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն կամք և նպատակ՝ անցկացնելու միջազգային նորմերին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ: 

Կողմերը հանգամանալի կերպով քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նշելով, որ Հայաստանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումն է՝ վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների և գնում դրանց վիժեցման ճանապարհով:

Կառավարության ղեկավարը փաստել է, որ այդ երկրի իշխանությունները շարունակում են սպառազինման քաղաքականությունը և սեփական հանրությանը նախապատրաստում պատերազմի: «Այդ հարցում միջազգային հանրությունը պետք է հայտնի իր հստակ դիրքորոշումը և այն արտացոլի միջազգային որևէ փաստաթղթում: Դրանով պետք է ամրագրվի, որ ԼՂ հակամարտությունն ուժի կիրրառմամբ լուծելու քայլեր կատարող պետության հանդեպ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային այլ հարցերի, Սիրիայի խնդրին և Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում