Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում է Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երևան և Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրեսի»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
«Միացյալ Նահանգները եռանդագին պաշտպանում է Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի կողմից ձեռնարկված բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են փաստերի լիակատար, շիտակ ու արդարացի ճանաչմանը»,- նշել է դեսպանը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում










































