Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հեռանում է քաղաքականությունից: Այս մասին այսօր հայտարարել է հենց ինքը՝ Բաբաջանը:
Վերջինիս խոսքերով՝ եկել է քաղաքականությունից հեռանալու ժամանակը, և քաղաքականությունը չպետք է վերածվի արհեստավարժ կարիերայի: Բաբաջանն ընդգծել է, որ դեռ չի հստակեցրել քաղաքականությունից հեռանալու կոնկրետ ժամկետը:
Բաբաջանը 2007 թվականի օգոստոսից մինչև 2009 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում եղել է Թուրքիայի արտգործնախարարը:










































