«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ գյուղատնտեսության նախարարի խորհրդական է նշանակվել Լիանա Հունանյանը: Հիշեցնենք՝ վերջինս ֆինանսների նախկին փոխնախարարն էր, սակայն Հովիկ Աբրահամյանը երբ նշանակվեց վարչապետ, փոխնախարարի պաշտոնից նրան ազատեց: Լ. Հունանյանը փոխնախարար է աշխատել ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանից հետո: Ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նրա թիմի անդամ համարվող նախարարները, փոխնախարարներն ու այլ պաշտոնյաներ ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից:
Այժմ Լ. Հունանյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի խորհրդականը: Հատկանշական է, որ նա նշանակվում է Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող և բիզնես-գործընկեր համարվող նախարարի խորհրդականը:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Ս. Կարապետյանը Հ. Աբրահամյանի հետ միասին համատեղ բիզնես` գյուղմթերքի վերամշակման գործարան ունի՝ «Արտֆուդը»:
Լուսանկարը՝ Pan Photo-ի








































