Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի առիթով Սերժ Թանկյանը համահեղինակել է նոր սիմֆոնիկ երաժշտական ստեղծագործություն, որը կրում է «100 տարի» (100 Years) անվանումը:
Ստեղծագործության իրականացման աշխատանքին մասնակցել է նորզելանդացի կոմպոզիտոր Ջոն Փսատասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
Թանկյանը հպարտությամբ հայտնել է, որ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան կիրականացնի Lark երաժշտական միությունը Փասադենայում սեպտեմբերի 20-ին:







































