«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր վաղ առավոտից հավաքվել էին կառավարության մոտ և Հովիկ Աբրահամյանից պահանջում են իջնել ու իրենց խնդրին լուծում տալ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նրանց ներկայացրեց, թե ինչ են արել մինչև հիմա, և սեպտեմբերի 15-ին որոշակի առաջարկներ կներկայացնեն և, այնուամենյանիվ, կվճարեն մեկ ամսվա աշխատավարձը
«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանը նաիրիտցիներին առաջարկեց սպասել մինչև սեպտեմբերի 15-ը՝ նշելով, որ պետք չէ տրվել սադրանքներին: Նրա խոսքով՝ մի քանի կուսակցություններ փորձում են ստեղծված իրավիճակից օգտվել, առաջարկում են ճանապարհ փակել, հրապարակի կենտրոնում նստել, բայց այդ միջոցները արդյունավետ չեն լինի:
Թեև նաիրիտցիները ընդդիմացան, այնուամենայնիվ՝ որոշեցին սպասել մինչև սեպտեմբերի 15-ը, երբ կներկայացվի գործարանի հետագա ճակատագրին առնչվող փոփոխությունների փաթեթը, ինչպես նաև կստանան մեկ ամսվա աշխատավարձը:










































