Հուլիսին Բրազիլիայում նավթի ու գազի արդյունահանման ծավալը հասել է պատմական առավելագույնի և կազմել օրական 2.82 մլն բարել նավթային էկվիվալենտ: Այս մասին հայտնում է երկրի Նավթարդյունաբերության հարցերով ազգային գործակալությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Այդ ծավալի մոտ 91 տոկոսն արդյունահանվել է բրազիլական պետական Petrobras էներգետիկ ընկերության հանքերում: Արդյունահանված նավթի 92.5 տոկոսն ու գազի 73.5 տոկոսը բաժին են ընկնում ծովային հանքերին:
Հուլիսին Բրազիլիան միջինը օրական արդյունահանել է 2.267 մլն բարել նավթ և 87.9 մլն խորանարդ մետր գազ: Անցած տարվա հուլիսի համեմատ նավթի արդյունահանման ծավալն աճել է 14.8, իսկ գազինը՝ 12 տոկոսով:








































