Սիրիայում ամերիկացի լրագրող Փիթեր Թեո Քոյրթիսի առևանգումը գրոհայինների կողմից իրականացվել է Կանադայի երեք քաղաքացիների անմիջական մասնակցությամբ: Նշենք, որ 3 տարի գերության մեջ մնալուց հետո Քյորթիսը չորեքշաբթի օրն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Հաղորդվում է, որ Սիրիայի տարածքում կանադացիները լրագրողին և լուսանկարիչ Մեթյու Շրիրին ստիպել են հայտնել իրենց համակարգիչների գաղտնագրերը, որից հետո դատարկել են նրանց բանկային հաշիվները և վարկային քարտերը: Բացի այդ, չարագործները շփվել են Քյորթիսի և Շրիրի ընտանիքի անդամների հետ՝ ներկայանալով որպես առևանգված ամերիկացիներ:
Կանադայի կառավարությունը առայժմ զերծ է մնում որևէ մեկնաբանությունից՝ հայտարարելով, որ տվյալ տեղեկատվության առնչությամբ անցկացվում է հետաքննություն:









































