Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆը ունեցել է նաև Իսրայելի քաղաքացիություն: Այս մասին հայտնում է Haaretz-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը ճանաչել է Սոթլոֆի մահապատժի տեսանյութի իսկությունը: Ամերիկյան Time պարբերականի թղթակցի ընտանիքը ևս ճանաչել է տեսագրության իսկությունը:
Սոթլոֆի մահապատժի տեսանյութը համացանցում տարածել էին «Իսլամական պետության» գրոհայինները: Օգոստոսի 20-ին նրանք, ինչպես Սոթլոֆին, մահապատժի էին ենթարկել մեկ այլ ամերիկացի լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիին:









































