Այցով Տալինում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն կիրականացնի իր բոլոր պարտականությունները Էստոնիայի և դաշնակից այլ երկրների անվտանգության ապահովման համար:
«Մենք պարտավորություններ ունենք, դրանք հավերժ են: Էստոնիան երբեք միայնության մեջ չի հայտնվի: Ես վստահ եմ, որ մենք կիրականացնենք այդ պարտավորությունները»,- ասել է Օբաման, բայց չի պարզաբանել, թե կոնկրետ ումից է ՆԱՏՕ-ն պլանավորում պաշտպանել Էստոնիային:
Իր հայտարարությունն Օբաման արել է Էստոնիայի ղեկավար Թոմաս Հենդրիք Իլվեսի հետ համատեղ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել երկրի Կենտրոնական բանկում:
Օբաման չորեքշաբթի առավոտյան մեկօրյա այցով ժամանել է Տալլին, որտեղ հանդիպել է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նախագահների հետ:









































