Լոնդոնյան Secret Cinema event-ընկերությունը Լոս Անջելեսի տարածքում ստեղծելու է «Ետ դեպի ապագա» ֆանտաստիկ ֆիլմից Հիլլ Վելլի քաղաքը և այնտեղ ֆիլմեր է ցուցադրելու: Նախագիծը կնախապատրաստվի առաջին ֆիլմի ցուցադրության 30-ամյա հոբելյանին, որը կնշվի 2015թ. ամռանը՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Secret Cinema-ն, որն զբաղվում է արտասվոր կինոսեանսներով, դեռ չի հայտարարել եռամաս ֆիլմի ցուցադրման ժամկետները: Ավելի վաղ ընկերությունը նման միջոցառում էր անցկացրել Լոնդոնում և հավաքել էր մոտ 75 հզ. հանդիսատես, այն դեպքում, երբ տոմսի արժեքը կազմել է 88 դոլար:
«Լսարանը ինչ-որ նոր բան է փնտրում: Նրանք ցանկանում են սիրելի պատմության և այդ արկածների մի մաս լինել»,- նշել է Secret Cinema-ի հիմնադիր տնօրեն Ֆաբեն Ռիգոլը:










































