Մարտի 24-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասից բերման են ենթարկել 30-ամյա Վարդան Հ.-ին, որը ս/թ մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու փոխադրելու կամ առաքելու փորձ անելը:
Վարդան Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն: