Արկտիկայում Ռուսաստանի էներգետիկ ծրագրերը վտանգված են արևմտյան պատժամիջոցների պատճառով՝ գրում է The Financial Times-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ժամանակ Կարայի ծովում լողացող հորատման սարքով West Alpha պլատֆորմում տվել է հետախուզական հորատման մեկնարկը Ռուսաստանի ամենահյուսիսային հորատանցքում՝ «Ունիվերսիտետսկայա-1»-ում:
Ըստ թերթի՝ Արկտիկայի ռուսական մասի ներուժն իրացնելու ընկերությունների փորձերը լուրջ ռիսկի են ենթարկվում Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով: Պարբերականը ենթադրում է, որ խոսքը ոչ միայն այդ ծրագրի սպառնալիքի մասին է: «Օդից կախված» են նաև միլիարդավոր դոլարի այլ նախագծեր՝ ասվում է հոդվածում: Որպես օրինակ թերթը մեջբերում է «Յամալ բնական գազի հեղուկացման» նախագիծը:







































