Շատակերությունը հնարավոր է բուժել հորմոնալ թերապիայի միջոցով՝ պնդում են հետազոտողները: Գիտնականները պարզել են, որ կանացի սեռական հորմոնի՝ էստրոգենի ցածր մակարդակը կարող է նպաստել անզուսպ ախորժակին: Ներկայում նրանք հույս ունեն մշակել թերապիա էստրոգենների հիման վրա՝ սեփական ախորժակին տիրապետել չկարողացող մարդկանց օգնելու համար: Նոր հետազոտությունը կատարել է Բեյլորի բժշկական քոլեջի մանկաբուժության դոցենտ բժիշկ Են Հին՝ հայտնում է FederalPost պորտալը:
Շատակերությամբ տառապողները հաճախ կարճ ժամանակում օգտագործում են անսովոր շատ սնունդ: Այս հիվանդությամբ տառապում է գրեթե ամեն տասներորդը, չափից շատ ուտելը հաճախ հանդիպում է կանանց շրջանում, քան տղամարդկանց:
«Նախորդ տվյալները ցույց են տվել, որ կանայք, որոնք ոչ պարբերական մենստրուալ ցիկլ ունեն, ավելի հակված են չափից շատ ուտելու: Սա վկայում է այն մասին, որ կանանց հորմոնները նշանակալի դեր ունեն սննդային վարքի խանգարումը կանխարգելելու կամ զարգացնելու գործում»,- ասել է բժիշկ Հին:
Նրա խոսքով՝ նախորդ հետազոտությունները նաև ուժեղ կապ են գտել էստրոգենի և շատակերության միջև: «Երբ էստրոգենի մակարդակը բարձր է, չափից շատ ուտելը կանխվում է, բայց երբ էստրոգենի մակարդակը ցածր է, ուտելու ցանկությունը հաճախակիանում է»,- ասել է գիտնականը:









































