Ըստ Standard & Poor’s միջազգային վարկանշային գործակալության կողմից այսօր հրպարակված կանխատեսումների՝ եվրոյի գոտում գտնվող երկրների ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) 2013-ին չի փոփոխվի, իսկ 2014-ին կաճի 1,0%-ով։
Նոր տվյալները համապատասխանում են 2012-ի սեպտեմբերին արված կանխատեսումների հետ։
S&P-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժանմունքի ղեկավար Ժան-Միշել Սիսի խոսքերով՝ հավանական է, որ եվրոգոտու երկրների ապրանքների պահանջարկի աճ կլինի 2013-ի առաջին կեսին, սակայն ներկայիս դրությամբ սպառողական գները կմթագնեն ներքին պահանջարկի առաջընթացը։
Նա հավելել է, որ 2014-ից հետո տնտեսական հավանական անկումը հնարավոր է, որ ավելի վաղ կանխատեսված 40%-ից իջնի 33%-ի։
Դրական են դարձել նաև երվոգոտու առանձին երկրների ՀՆԱ-ների աճի կանխատեսումները՝ 2012-ի սեպտեմբերի տվյալների համեմատ։ Այպես՝ Գերմանիայի ՀՆԱ-ի ավելի վաղ կանխատեսված 0,6%-ի փոխարեն կլինի 0,8%, Իսպանիայի և Նիդեռլանդների ՀՆԱ-ների իջեցումները կլինեն 1,4% և 0,4% (համապատասխանաբար՝ 1,8%-ի և 1%-ի փոխարեն)։
Միաժամանակ, ըստ նոր կանխատեսումների՝ կան 2013-ի ցուցանիշների ցածրացված տվյալներ՝ նախկինի համեմատ՝ մի քանի խոշոր երկրների կտրվածքով։ S&P-ն հրապարակել է՝ գերմանական և ֆրանսիականն ՀՆԱ-ները կլինեն համապատասխանաբար 0,9% և 0,1%, երբ սեպտեմբերին կանխատեսվել էր 1,2% և 0,4%։ Գործակալության փորձագետների կարծիքով՝ իջեցումը կապված է ԳՖՀ-ում կորպորատիվ ներդրումների քչացման հետ։
Ընդհանուր առմամբ, ըստ S&P-ի բացասական ռիսկերը նվազել են, իսկ զարգացող շուկաների վերականգնումն ավելի տեսանելի է դարձել։







































