Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը սեպտեմբերի 1-ին այցելել է Հյուսիսային Կիպրոս, երեքշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Բաքու: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Սեպտեմբերի 3-ին կկայանա Էրդողանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ոլորտներ, արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր:









































