Նույնիսկ եթե Բարաք Օբաման ղեկավարում է աշխարհի ամենամեծ և ուժեղ պետություններից մեկը, նա ևս ապահովագրված չէ ծնողներին հատուկ անհանգստություններից:
MTV News-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը խոստովանել է, որ անհանգստանում է իր ավագ դստեր համար, ով աղջնակից դառահասի է վերածվել: Ամենից շատ Բարաք-հորն անհանգստացնում է, որ դուստրը ցանկանում է շփվել Facebook սոցիալական ցանցում:
Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր ստեղծել են Facebook-ը, սոցցանցերի աշխարհում հեղափոխություն են արել, սակայն Մալիան հայտնի աղջիկ է, և ինձ անհանգստացնում է նրա անձնական կյանքի պաշտպանությունը:
Առայժմ Մալիան FB-ում գրանցված չէ, սակայն Օբաման խոստովանել է, որ շուտով դուստրն ինքը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքն այլևս չի կարող պաշտպանել նրան:
Միաժամանակ Օբաման ասել է, որ բավականին լոյալ է վերաբերվում աղջկա հանդիպումներին, քանի որ նրան պաշտպանում է «գաղտնի գործակալությունը», և ժպիտով ավելացրել է, թե հույս ունի, որ իր աղջիկները կընտրեն այնպիսի տղաների, ովքեր հարգանքով կվերաբերվեն և կգնահատեն իրենց:
Բարաք Օբաման անհանգստացած է նաև, որ շուտով Մալիան վարորդական իրավունք կստանա. «Վարորդական իրավունքը ծնողների համար իսկական գլխացավանք է: Սակայն վաղ թե ուշ նրանք կլքեն հայրական տունը, այնպես որ մենք պետք է հետևենք, թե նա ինչպես կհանձնի վարորդական իրավունքի քննությունը»:
ԱՄՆ նախագահի դուստրերի կյանքը ոչնչով չի տարբերվում նրանց հասակակիցների կյանքից. Օրինակ՝ Մալիան թենիս է խաղում, նա բջջային հեռախոս ունի, և նախքան քոլեջ գնալը պետք է սովորի լվանալ իր հագուստը:







































